Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Վարորդական իրավունքից զրկվածների հարցը հասավ Ազգային ժողով
12:37 / 09 հունիսի 2026
Շնորհակալ եմ, Սյունի՛ք․ Ռոբերտ Ղուկասյան
20:00 / 08 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Քվեարկությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
15:43 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
00:21 / 07 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Ընտրակաշառքի դեմ լայնածավալ գործողություններ՝ անօդաչուների կիրառմամբ
16:29 / 06 հունիսի 2026
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը կաշխատի արտակարգ ռեժիմով
12:34 / 06 հունիսի 2026
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
12:23 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Հայաստանում «լռության օր» է
08:00 / 06 հունիսի 2026
Ձերբակալվել է 7 անձ․ նրանք նախկին պաշտոնյաներ են
01:01 / 06 հունիսի 2026
ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ
12:28 / 28 մայիսի 2026
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց
13:33 / 25 մայիսի 2026
Սամվել Կարապետյանի ճակատագրական հայտարարությունը (տեսանյութ)
13:23 / 25 մայիսի 2026
Ե՞րբ է կայանելու System of a Down ռոք խմբի համերգը Երեւանում
08:15 / 25 մայիսի 2026
Ախալքալաք-Կարս երկաթուղին հասանելի է դարձել հայկական բեռնափոխադրումների համար. Փաշինյան
07:47 / 25 մայիսի 2026
622 հազար դոլար լրտեսության համար․ դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը
17:26 / 23 մայիսի 2026
«Ես  Գրիգորյանին ըսել եմ՝ ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր»․ հերթական բացահայտումը (տեսանյութ)
17:08 / 23 մայիսի 2026
Օրվա լրահոսը
ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ
Քաղաքական 12:28 / 28 մայիսի 2026

2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց-բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով եւ ինժեներական մտքի գլուխգործոցներ։ Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, զինծառայողնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ժողովուրդ,

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու եւ զարգացնելու համար, եւ խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետեւից կորցրեցին այդ անկախությունը։

Հայաստանի առաջին Հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարեւոր դեր են ունեցել խաղաղություն հաստատման գործընթացներում, եւ այսօր մենք հաղթահարում ենք Առաջին Հանրապետության ժամանակներից մնացած՝ պետության ժամանակավորության բարդույթը եւ որդեգրում ենք պետության հարատեւության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։

Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների եւ որոշումների առանցքային ելակետ եւ պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։

Պետության վերելքի այս հայեցակարգն առաջնորդում է մեզ, եւ մենք գնում ենք այս ճանապարհով։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով, եւ հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց Խաղաղության խաչմերուկ դարձնելը՝ ներառյալ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաեւ քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունն ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։

Այս նպատակների իրագործման համար կարեւոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Եվ պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարեւորագույն ինստիտուտ է բանակը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։

Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում եւ այսօր, մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով եւ նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետեւյալն է․ բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, եւ մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։

Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։

Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռքբերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։

Այսօրվա զորահանդես–հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։

Զորահանդես–հաշվետվության կարեւոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21–րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց–բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով եւ ինժեներական մտքի գլուխգործոցներ։

Այսօր հպարտության առիթ է նաեւ այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարեւոր մասնակիցներ են։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար էական նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։

Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, եւ կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան նաեւ լրացուցիչ հինգ միլիոն դրամ պատվովճար։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչեւ 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց եւ սպայական նշանակում ստանալուց հետո Երեւանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան Կառավարության կողմից, եւ այսպիսով՝ մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000–ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։

Կառավարությունը բոլորովին վերջերս որոշում ընդունեց՝ Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000–ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրն առաջիկա չորս տարում լուծելու մասին։ Ընթանում է զինծառայության մեջ գտնվող անձանց բնակարան ձեռքբերելու համար հիպոթեկային վարկի աջակցության պետական ծրագիրը, եւ առաջիկայում այն ավելի կընդլայնվի։

Սիրելի՛ ժողովուրդ, պետական այրեր,

Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը Կառավարությունն ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաեւ մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի, քան երբեւէ, անկախ է ավելի, քան երբեւէ, ինքնիշխան է ավելի, քան երբեւէ, անվտանգ է ավելի, քան երբեւէ։

Մեկ րոպե լռությամբ, բայց նաեւ հրետանային համազարկերով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, պետական այրեր,
Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր, սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, եւ այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձեւավորման գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող եւ ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացրած հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր, ժամանակակից, պաշտպանունակ եւ ուժեղ բանակ։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։

Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան

Marzernews-1

Թեգեր` Մայիսի 28 զորահանդես Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Հայաստանում «լռության օր» է
08:00 / 06 հունիսի 2026
ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ
12:28 / 28 մայիսի 2026
Օրացույց
Մայիս 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Ապրիլ
Հունիս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am