Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային եւ հովտային գոտում՝ ձնախառն անձրեւի եւ անձրեւի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։
Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ըստ հաղորդագրության, փետրվարի 10-ի ցերեկը եւ 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում են քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաեւ մառախուղ։
Փետրվարի 11-ին՝ առավոտյան ժամերին, առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաեւ մերկասառույց։
0 Մեկնաբանություն