Ըստ shamsyan.com-ի, հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հղիության ընդհատման հետ կապված «Բեգլարյան» բժշկական կենտրոն է դիմել Երեւանի բնակիչ 16-ամյա Ս․ Դ․-ն։
Մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Ս․ Դ․-ն հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Դավիթաշենում ոմն Ս․-ն բռնել է իր ձեռքերից, իսկ վերջինիս ընկեր ոմն Վ․-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը հղիացել է։
Կայքի տեղեկություններով ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ոմն Ս․-ն մարզերից մեկի բնակիչ 17-ամյա Ս․ Բ․-ն է, իսկ ոմն Վ․-ն՝ մեկ այլ մարզի բնակիչ 20-ամյա Վ․ Ս․-ն, եւ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
0 Մեկնաբանություն