«Վաղը մեզ մոտ վերջին զանգ է, եւ մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն: Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին եւ նրանց հաջողություններ մաղթել»,-մայիսի 21-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, եւ իններորդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա: Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով եւ առանց որեւէ միջադեպի»,- մասնավորապես ասաց ԿԳՄՍ նախարարը:
0 Մեկնաբանություն