Հունիսի 6-ին Հայաստանում «լռության օր» է։ Ըստ գործող կարգի՝ ավարտվեց հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական քարոզարշավը։ Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն ու 2 դաշինք։
Ի սկզբանե գրանցված էր 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով իրենց ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։
Հունիսի 7-ին քվեարկությունը կսկսվի ժամը 8-ին ու կավարտվի ժամը 20․00-ին։ Հիշեցնենք, որ համապետական ընտրություններին (ԱԺ, հանրաքվե) մասնակցելու իրավունք ունեն նաեւ ժամկետային զինծառայողները, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք (կալանավորվածներն ու ոչ ծանր հանցագործություն համար դատապարտվածները), ՁՊՎ-ում գտնվող անձինք։
0 Մեկնաբանություն