Մայիսի 11-ին գումարված Ազգային ժողովի նիստում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը:
«Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ասաց Սարգսյանը:
6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ: Օրինագծերի փաթեթը Արփինե Սարգսյանը դիտարկում է ավելի լայն համատեքստում, նրա խոսքով սա Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ՝ վիզաների ազատականացմանը։
0 Մեկնաբանություն