«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 9-ին, հանրահավաք է անցկացրել Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։ Մինչեւ հանրահավաքի մեկնարկը, երբ կառավարող ուժի ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուները բեմ էին բարձրանում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սյունեցիների հետ շփվեց անզուգական պարով։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք եւ 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։
0 Մեկնաբանություն