«Մեր փրկիչը»` նման բացականչություններով ու ծափահարություններով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հովհաննավանքում հավաքված քաղաքացիներն ու նրա աջակիցները։ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մի քանի անդամների հետ ժամանել է Հովհաննավանքի եկեղեցի՝ մասնակցելու Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամի մատուցած Սուրբ պատարագին:
Ինչպես տեղեկացնում է Հովհաննավանքում աշխատող Marzer.am-ի թողարկիչ խմբագիր Ավետիս Մելքոնյանը, Փաշինյանի եկեղեցի մտնելուց հնչել են եկեղեցու զանգերը, մեկնարկում է Սուրբ պատարագը:
Ի դեպ, փոքր եկեղեցին խիստ մարդաշատ է, այդ իսկ պատճառով շատ քաղաքացիներ չեն կարողանում ներս մտնել։ Նրանք պատարագը լսում են դրսում։
Ավելացնենք, որն այստեղ կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր։
Տեսանյութը aravot.am-ի
0 Մեկնաբանություն