Կրեմլն սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը եւ արձանագրում է բոլոր հաղորդումները, այդ թվում նաեւ բազմաթիվ խախտումները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք այդ վերջնական արդյունքներին։ Իսկ առայժմ ուշադիր արձանագրում ենք ընտրությունների շուրջ հրապարակված բոլոր հաղորդումները։ Այդ թվում՝ մենք արձանագրում ենք նաեւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդումները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ հարցին։
0 Մեկնաբանություն