Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան:
Ըստ պաշոտանական Կրեմլի՝ նախագահը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, համապարփակ գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը:
Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն եւ երկկողմ փաստաթղթեր: Պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի կրթության տարիների բացման հանդիսավոր արարողությանը:
Ավելի վաղ Չինաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
0 Մեկնաբանություն