Ըստ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։
Ապրիլի 24-ի ցերեկը եւ 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում կանխատեսում է ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
0 Մեկնաբանություն