ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը չի բարձրացրել իր տարածքում ռուսական ռազմական ներկայության դադարեցման կամ բազայի դուրսբերման հարցը։ Սիմոնյանը նշել է, որ եթե Ռուսաստանը բանակցությունների ընթացքում նման հարց բարձրացնի, հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը։
Անդրադառնալով ռուսական գազի մատակարարումներին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը դիտարկում է տարբեր աղբյուրներից գազ ձեռք բերելու հնարավորությունը՝ այդ թվում Ադրբեջանից, Իրանից և նույնիսկ Թուրքիայից։
«Երևանը չի ցանկանում մի երկրի նկատմամբ ունեցած կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրի նկատմամբ կախվածությամբ։ Ո՞վ ասաց, որ պետք է մի գրպանից դուրս գանք ու մյուսի մեջ թռչենք»,- ասել է Սիմոնյանը՝ գազը անվանելով «քաղաքական արժույթ»։
0 Մեկնաբանություն