Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություների քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, ֆեյսբուքի իր օգտահաշվում գրառում է կատարել։
«Շնորհակալ եմ, Սյո՛ւնիք։
Իմաստուն եւ միասնական ժողովուրդ»,- գրել է Ռոբերտ Ղուկասյանը։
Նշենք, որ Սյունիքի մարզում քվեարկությանը մասնակցել է 71․516 մարդ։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր»-36․068 քվե կամ ընտրողների 50․96 %-ը
«Ուժեղ Հայաստան» -14․581 քվե կամ ընտրողների 20․6%-ը
«Միասնության թեւեր»-4․978 քվե կամ ընտրողների 7․03%-ը
«Հայաստան» դաշինք-7․350 քվե կամ ընտրողների 10․39%-ը
«Բարգավաճ Հայաստան»-2․088 քվե կամ ընտրողների 2․95%-ը։
0 Մեկնաբանություն