Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը:
«Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես #Սյունիքի մարզի #Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։
Ավելի վաղ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo/?fbid=1401379198808941&set=a.407808268166044
0 Մեկնաբանություն