Irakanum. am-ը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Մարիամ Մարգարյանը ամուսնալուծվել են։ Նրանք դիմել են արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն եւ հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։
Կայքի թղթակցի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։
Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ այս թեմայով այլեւս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլեւս չանդրադառնալ այս անձնական հարցին։
Կայքի տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի եւ Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։
0 Комментарий