Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել, Արթուր Սարգսյան (տեսանյութ)
Политика 11:14 / 08 июля 2025

Ազգային ժողովը հուլիսի 8-ի արտահերթ նիստում շարունակեց քննարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Արթուր Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իր համար պարզ էր,`  նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։ «Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին եւ պայքարներին մասնակցել եմ իմ ամբողջ ներուժով։ Դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու հոգին։ Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,-ասաց նա։

Երբ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով Երեւան  շարժվելու մասին,  պատգամավորի խոսքով՝ ինքն անմասն  չմնաց։ Միացավ աահմանազատման եւ սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացի ընդվզմանն ու  համազգային Սրբազան պայքարին։

«Օրվա իշխանությունները շատ լավ են հիշում՝ 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Ըստ պատգամավորի՝  մենք աննախադեպ բռնապետության բաստիոնում ենք ապրում, այստեղ ամեն ինչ նախապես որոշված ու հաստատված է։ «Հակառակվելու դեպքում պետք է պարզապես հարցնել Հովիկ Աղազարյանին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի։ Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էդ ա, կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը պայքարելն է, թասիբն ու պատիվն է»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ մասնավորապես նշեց, որ  իշխանությունները նույնիսկ նվազագույն շնորհք չունեն՝ անմեղության կանխավարկածը հարգելու․ «Մեղադրանքն իբր ահաբեկչության նախապատրաստմանն է վերաբերում, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն։ Պաշտոնապես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, պարզ ճակատով ասում եմ՝ չկա նման բան, չի եղել նման բան եւ չի կարա լինի որեւէ ապացույց նման երեւույթի մասին։ Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի եւ նույնիսկ ձեր մոնտաժված ձայնագրություններից էլ պարզ է, որ մենք ձեզ հեռացնելու ենք օրենքով, չարգելված միջոցներով։ Եվ վստահ եմ՝ դա լինելու է, մեր ժողովուրդը դա տեսնելու է։ Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետեւ ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ Ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել։ Ես թասիբով հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրել է ապօրինի կալանավորվի։ Ոչինչ, թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախտություն եք բերել մեր հայրենիք»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի ելույթը aravot.am-ի տեսանյութում։

Վերջում Արթուր Սարգսյանը հայտարարեց,  որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու , կալանավորման որոշումն էլ կա. «Ես այս թանկ  ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ գնամ, իմ անչափահաս 4 երեխաների, տիկնոջ հետ գնամ եկեղեցի, մոմ վառեմ ու գնամ քննչական։  Ցտեսություն։ Գնացինք ժողովուրդ ջան,  ձեր ցավը տանեմ»։

Սրանից հետո պատգամավորը դուրս էր գալիս դահլիճից, երբ կառավարող ուժի կողմից ռեպլիկներ հնչեցին։ Կրքերը թեժացան, լեզվակռիվ սկսվեց, հետո ձեռնամարտ։

Marzernews-1

Теги ԱԺ Արթուր Սարգսյան վիճաբանություն ՀՀ գլխավոր դատախազ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 сентября 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 сентября 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 сентября 2026
Календарь
Июль 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Июнь
Август »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am