Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարել է իրեն քաղաքացիական ամուսնալուծության մասին։ «Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետեւ այլ ամուսնություն չունենք, այսօր` փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- ասել է Աննա Հակոբյանը հրապարակած տեսանյութում։ Վարչապետի տիկնոջ հայտարարությունից հետո Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ «Աննայի որոշմանը հարգանքով է վերաբերվում»։
«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Փաշինյանը։
«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն եւ անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ եւ անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է Աննա Հակոբյանը։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Комментарий