ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով. զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը:
Բարձր դատարանի պաշտոնական որոշմամբ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանը որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում:Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
0 Комментарий