Միացյալ Թագավորությունը նոր ճգնաժամի շեմին է. երեք տարածաշրջան հանդես է գալիս հանրաքվեներ անցկացնելու պահանջով։
Այդ երեք տարածաշրջանների ազգայնական կուսակցությունները Լոնդոնից պահանջում են նախապատրաստական աշխատանքներ սկսել ապագա հանրաքվեների անցկացման ուղղությամբ։ Նրանք նաև պայմանավորվել են համագործակցել տնտեսական, էներգետիկ և արտաքին քաղաքականության ոլորտներում։
Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետ Էնդի Բերնհեմի մոտեցումը Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարների հետ աշխատանքում հիմնված է գործընկերության և համագործակցության վրա։
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացած է ընտանիքների համար կարևոր խնդիրների լուծման վրա, այդ թվում՝ ընտանեկան տնտեսությունների ֆինանսական ճնշման թուլացման և ավելի մեծ տնտեսական անվտանգության ապահովման, այլ ոչ թե սահմանադրական բանավեճերի կամ հետագա հանրաքվեների վրա»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
Հայտարարությունը հնչել է Քարդիֆում Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական ուժերի առաջնորդների հանդիպումից հետո։ Նրանք ստորագրել են հուշագիր և հայտարարել, որ Վեստմինստերի որևէ կառավարություն չպետք է խոչընդոտի ժողովուրդների՝ իրենց ապագան որոշելու իրավունքին և կոչ արել բրիտանական կառավարությանը պատրաստվել հնարավոր սահմանադրական փոփոխություններին։
0 Комментарий