«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը Նյու Յորքում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»։
«Ինձ համար պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը «Ապագայի գագաթնաժողովում», որը տեղի է ունենում 2024 թվականի սեպտեմբերի 20-ից 21-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին ընդառաջ: Միջոցառումը համախմբել է ՄԱԿ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր սեկտորի, ակադեմիայի եւ երիտասարդության ներկայացուցիչներին՝ քննարկելու Ապագայի տեսլականը։ Գագաթնաժողովի սկիզբը տրվեց երիտասարդների կողմից կազմակերպված նիստով, որին հաջորդեցին երեք հիմնական թեմաների՝ թվային տեխնոլոգիաների, խաղաղության եւ անվտանգության, կայուն զարգացման եւ ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները։ Միջոցառման ամբողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձված ապագա սերունդներին եւ նրանց դերին գլոբալ առաջընթացի ձեւավորման գործում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Արթուր Նաջարյանը։
Լուսանկարները՝ Ա․ Նաջարյանի ֆեյսբուքյան էջից
0 Комментарий