«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիք, մասնավորապես, Գորիս այցից հետո Փաշինյանը օդերով է հանել նախկին գայիշնիկ, այժմ կարկառուն ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին։
«Մեծ-մեծ խոսում ես ՝ Գորիսում դեմք ես։ Գնա ղուրբան եղի Առուշին, որ ով եկել էր իրա համար էր եկել»,-ըստ լուրերի ասել է Փաշինյանը։
Ըստ թերթի՝ Խաչատրյանին ՔՊ-ում եւս, մեղմ ասած, տանել չեն կարողանում. «Հեղափոխության օրերին նախկինների գայիշնիկներ, մի մետր քայլած չկա ,բայց էսօր հայտնվել է 50-յակում», -այսպես են արտահայտվում վերջինիս մասին սեփական թիմում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
0 Комментарий