Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ, սաստիկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով Մ-7 միջպետական ավտոճանապարհի՝ Լուսաղբյուր բնակավայրից մինչեւ Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է։ Հայտնում են Ճանապարհաին դեպարտամենտից:
Փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։
Կոտայքի մարզում, Տավուշի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Աբովյանի, Արագածի, Աշոցքի, Անիի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի, Սեւանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի, Ջերմուկի եւ Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան եւ Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Անիի եւ Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Վարորդներին հորդորում են երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
0 Комментарий