ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի հետ տարաձայնություններին, պատմել է Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպի մասին՝ պնդելով, որ Սարգսյանն իրեն ծանոթացրել է «շատ հայտնի քրեական հեղինակության» հետ։
«Ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա՝ ով է։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ընթացքում ինքը բռնեց իմ ձեռքից, քաշեց։ Ես իր վրա բղավեցի։ Վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է»,- պատմել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ միջադեպին ներկա են եղել նաև այլ պատգամավորներ, որոնք կարող են հաստատել պատմությունը։
Սիմոնյանը չի հրապարակել տվյալ անձի անունը՝ նշելով միայն, որ նա շատ հայտնի քրեական հեղինակություն է, ունի դատվածություն և Վրաստանի հայ է։ Սիմոնյանը նաև պնդել է, որ Հայկ Սարգսյանը տվյալ անձին ներկայացրել է որպես իրենց ընտանիքի անդամ։
0 Комментарий