Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
Դրանով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր մինչեւ դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։
Հիշեցնենք՝ որ Գարեգեին Բ-ն Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:
Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։
Օրեր անց՝ հունվարի 27-ին, Գարեգին Բ-ն Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին նաեւ կարգալույծ էր հռչակել։
0 Комментарий