Եկատերինբուրգում ընթացող Երիտասարդության միջազգային փառատոնի տեղեկատվական գլխավոր գործընկեր ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ժամանակ հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ, կխաբեն Երևանին Հայաստանի եվրաինտեգրման հարցում։
«Եթե խոսենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիության ձգտումների մասին, ապա խաբել կարող են և, վստահաբար, կարծում եմ՝ Եվրամիության իշխանությունները կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ են կանգնած, օրինակ, Թուրքիան, Սերբիան», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Աղբյուրը https://tass.ru/politika/28117497
0 Комментарий