Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Экономика 17:16 / 17 сентября 2026

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

Միհրան Խաչատրյանը պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված աշխատանքն ու բարեփոխումները։

«Սիրելի՛ գործընկերներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իմ աշխատանքն ավարտելիս ցանկանում եմ ամփոփել այն ճանապարհը, որն անցել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան վերջին տարիներին։

2020 թվականին ԵՄ կողմից իրականացված գնահատողական այցի արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը, ինչպես նաև ավիացիոն իշխանության կառուցվածքը, չէին համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին։ Կոմիտեում կային աշխատակիցներ, սակայն մի շարք կարևոր ուղղություններով չկային բավարար թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, իսկ որոշ ուղղություններով անհրաժեշտ գործառույթները դեռևս ամբողջությամբ ձևավորված չէին։

Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։

Այդ նպատակով՝

• ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանումներ, որոնցից մեկի դեպքում ձևավորվեց ամբողջությամբ նոր գործառույթ.
• վերանայվեց և փոփոխվեց Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ստեղծվեցին հիմքեր մասնագետներին կոմպետենցիայի վրա հիմնված վարձատության համակարգի համար.
• զրոյից մշակվեցին, հաստատվեցին և ներդրվեցին ավելի քան 30 նոր քաղաքականություններ և ընթացակարգեր (Policies and Procedures).
• ներդրվեց կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, որի հիման վրա Կոմիտեի մասնագետների համար կազմակերպվեցին անհրաժեշտ վերապատրաստումներ.
• վերահսկողության գործընթացը դարձավ ավելի համակարգված, փաստաթղթավորված և հետագծելի.
• ձևավորվեց ներքին որակի կառավարման համակարգ, որն այսօր գտնվում է վերջնական ձևավորման փուլում.
• մշակվեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման և վերահսկողության իրականացման անհրաժեշտ իրավական հիմքերը.
• ընդլայնվեց համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության, Թվիննինգի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների ավիացիոն իշխանությունների հետ, մասնավորապես՝ Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Լիտվայի.
• կարևոր քայլեր ձեռնարկվեցին Կոմիտեի ներքին կարողությունների զարգացման ուղղությամբ։ Կոմիտեի աշխատակիցներից պատրաստվեցին դասավանդողներ, ինչը հնարավորություն տվեց մի շարք վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպել ու իրականացնել արդեն իսկ Կոմիտեի ներքին մասնագիտական ռեսուրսների միջոցով՝ ապահովելով գիտելիքի և փորձի փոխանցման շարունակականությունը։

Այս աշխատանքների իրագործման ընթացքում բարձր ենք գնահատում ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության պատվիրակությանը և դեսպան Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հետևողական աջակցության և համագործակցության համար։

Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։

Այս աշխատանքի արդյունքները հաստատվել են ինչպես ԻԿԱՕ-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով, այնպես էլ ԵՄ կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։

Իհարկե, դեռ շատ անելիքներ կան։ Սակայն այսօր այդ աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին։ Միևնույն ժամանակ, սերնդափոխության և մասնագիտական ներուժի շարունակական զարգացման գործընթացը դեռևս պահանջում է հետևողական աշխատանք՝ ապահովելու ձևավորված համակարգի կայունությունն ու շարունակականությունը։

Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են։

Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն, և պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը։

Մաղթում եմ Կոմիտեի ողջ թիմին ուժ, հետևողականություն և նոր հաջողություններ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ավելի անվտանգ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։

Շնորհակալություն բոլորիդ՝ համատեղ անցած ճանապարհի, վստահության և այս կարևոր աշխատանքի մեջ ունեցած ձեր ներդրման համար»,- գրել է նա:

Admin

Теги Միհրան Խաչատրյան Քաղաքացիական ավիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ եւ 4.4% գնաճ
10:09 / 26 сентября 2026
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք
10:37 / 25 сентября 2026
Ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
15:12 / 22 сентября 2026
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
17:16 / 17 сентября 2026
1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու են
15:08 / 17 сентября 2026
Календарь
Сентябрь 2026
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
« Август
Октябрь »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am