Այս տարի արդեն 2-րդ վարչական շենքն ենք շահագործման հանձնում, 3-րդը կառուցվում է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի ՀՓՋ նորակառույց շենքի բացման արարողությանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնայդերը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը կարևորել է հրշեջ-փրկարարների համար ժամանակակից և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչը կնպաստի արժանապատիվ ծառայության իրականացմանը և բնակչությանն արագ ու որակյալ օգնություն ցուցաբերելուն։
0 Комментарий