ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանն ընդունել է Ֆլորիան Էսկյուդիեին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթելով Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ։
Քննարկվել են նաև երկկողմ գործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
0 Комментарий