Ուզբեկստանում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում այսօր կայանալու է 9-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Ադրբեջանի հետ, կանանց հավաքականը՝ Չինաստանի։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։
Մեր ընտրանիների ավագները հրապարակել են այն շախմատիստների անունները, որոնք այսօր կներգրավվեն պայքարի մեջ։ Ըստ հաջորդականության խաղատախտակների առջեւ կնստեն՝
Տղամարդիկ. Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Շանթ Սարգսյան, Գաբրիել Սարգսյան․
Կանայք. Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Սուսաննա Գաբոյան։
0 Комментарий