Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վեդիի մանկապղծության գործով կալանավորված Վարդգես Եղիկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված): Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության, Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերեւույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) եւ Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (3 դրվագ)։
Դեպքի մասին լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքի իր էջով էր տեղեկացրել, որ Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետեւ եղել է վենդետա՝ դանակահարություն, եւ ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը: Ի դեպ, տուժողները 2 քույրեր են՝ 15 եւ 17 տարեկան։
0 Комментарий