Այսօր՝ օգոստոսի 13-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի նախագահությամբ մեկնարկեց Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի ու նույն գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով նախնական դատալսումները։
Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով․ 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից), 207 հոդվածի 1-ին մաս (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից ):
Գոռ Մինասյանին նույնպես երեք հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ եւ 264 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով):
Դատարանը երկու մեղադրյալների կալանավորումը երկարաձգեց երկու ամսով։ Քաղաքացիները հավաքվել էին դատարանի շենքի առաջ։
Դատական նիստը ներկայացնում ենք ֆոտոշարքով, իսկ մանրամասները՝ առաջիկայում։
Լուսանկարները հրապարակելիս՝ հղումը Marzer.am-ին պարտադիր է։
0 Comments