Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած Ազգային ժողովում՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հարցը բարձրացրել է պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
Ըստ Արփինե Սարգսյանի՝ Գորիսի ոստիկանության բաժնում կա խնդիր՝ կապված ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի հետ։ Նախարարի հավաստմամբ՝ հարցն այս տարի լուծում կստանա։
«Հարցը քննարկել ենք համայնքապետարանի հետ եւ ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 3000 քմ տարածք, որի շրջանակում որոշակի շինարարական աշխատանքներ են պլանավորված։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվում են։»,- նշել է ՆԳ նախարարը։
Խնդրին ամիսներ առաջ անդրադարձել է Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունը։ Ներկայացնում ենք նաեւ մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Comments