««Գորիս» քրեակատարողական հիմնարկում տաք ջրի խնդիր այս պահին չկա։ Տեխնիկական խնդիր է եղել, որը ժամերի ընթացքում կարգավորվել է»,-Marzer.am-ին տեղեկացրին արդադարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձինք «ցուրտ եղանակային պայմաններում ստիպված են լողանալ սառը ջրով։ Տաք ջրի բացակայությունը կամ դրա ոչ կանոնավոր տրամադրումը խախտում է կալանավորների արժանապատվությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել առողջական խնդիրների»։
Մասնավորապես, Newday.am լրատվական կայքինն էին բաց նամակով դիմել «Գորիս» ՔԿՀ-ում պատիժ կրող անձինք։
0 Comments