Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին
Social 11:15 / 27 August 2025

Սրբազան Հա՛յր,

2024 թվականի փետրվարին Ձեր հարցազրույցից մեկում հանրությանը հայտնի դարձավ, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված եք եղել մեկնել ԱՄՆ, որտեղ շարունակական բուժում պետք է ստանայիք և սպասեյիք սրտի փոխպատվաստման Ձեր հերթին։ Կամենում եմ Ձեզ անկեղծորեն մաղթել շուտափույթ ապաքինում, ամուր առողջություն և հոգեկան խաղաղություն։ Թող Ամենաբարին Աստված Ձեզ ուժ և կարողություն պարգևի՝ այս ծանր և դժվար ժամանակահատվածը հաղթահարելու համար։

Երեկ, թերթելով սոցցանցս, աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ Դուք պարզաբանում էիք համացանցում տարածված մի լուսանկարի մասին, որն օգտագործվել էր Ձեր անունը վարկաբեկելու և հասարակության մեջ մեծ թնջուկ առաջացրել։ Ոմանք փորձել էին կեղծ ու անպատշաճ կերպով կապել Ձեզ ամերիկաբնակ ոմն երգչուհու հետ՝ ստեղծելով կեղծ ու թյուր պատկերացում հանրության շրջանում։ Սակայն, այսու գրությունս և խոսքս բնավ դրա մասին չէ, քանի որ հենց Դուք Ձեր պատասխան տեսանյութով մանրամասն բացատրեցիք իրական իրականությունը և փարատեցիք մարդկանց մտքում ծագած ցանկացած ստվերային կամ երևակայական կասկածները։ Ձեր ազնվությունը և հստակությունը օրինակելի են և արժանի գնահատանքի։ Ցավալի իրականություն է, որ նման ազնիվ մոտեցումն ու հավատացյալի հանդեպ հոգևորականի թափանցիկության պարտականությունը ու պարտավորվարությունը դժբախտաբար, խայտառակորեն բացակայում են շատ բարձրաստիճան եկեղեցականների վարքից։

Սրբազան Հա՛յր, խոսքս, միայն, վերոնշյալ տեսանյութում Ձեր անկեղծ արտահայտության ու անթաքույց ազնվության մասին է (մեջմերում)․ «Այո՛, հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում։ Մի համեստ բնակարանում ենք ապրում, առանց ամանչելու ասում եմ ձեզ, լուսահոգի ընկերոջս տղան՝ Ռուբեն Գևորգյանցի տղան՝ Ստեփանը, 2.5 տարի ամեն ամիս, էս տան վարձը՝ 2,500 դոլլար, տալիսա էս շենքի մենեջերին։ Չե՛մ ամաչում, ասում եմ, այո՛։ Էնպես որ ես խնդրում եմ ժողովորդ ջա՛ն, ով  որ ինչ հեքիաթներ պատմումա հալած յուղի տեղ մի ընդունեք» (մեջբերման ավարտ)։

 

Անշուշտ, երկրորդում եմ Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք, Ձեր պարզությունն ու ազնվությունը շեշտում են Ձեր մարդկային տեսակը։

Այո՛, դուք ամաչելու ոչինչ չունեք, իսկ նրանք, ովքեր պետք է իրապես ամաչեին, երբեք չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն։ Ամոթը նրանց համար վաղուց մեռած է, մոխրացած, անիմաստ ու անտեսանելի երևույթ է ՝ դատարկ բառ, դատարկ հնչյուն, որը այլևս չի ազդում, չի խոցում խիղճը։

Այուամենայնիվ, ես՝ իբրև նախկին հոգևորական և նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամաչում եմ՝ Ձեր այսօրվա կարգավիճակից։ Քավ լիցի, սա չի պարունակում որևէ անձնական վիրավորանք կամ որևէ այլ միտք, այլ խոր ցավ ու արդարացի վրդովմունք՝ անկեղծ սրտացվություն։

Ամաչում եմ, որ 1999 թվականից արքության պատիվ ստացած վաստակաշատ եպիսկոպոսը, ով գրեթե իր ողջ կյանքը նվիրել է Հայ Եկեղեցուն, եղել փոքրաթիվ եկեղեցականերից մեկը, ով ստացել է Ծայրագույն Վարդապետի աստիճան (այսօր մոռացված-տաբույացած մի աստիճան Մայր Աթոռում), եղել եզակի հգևորականներից մեկը, ով, անմոռանալի, 1999-ի հոկտեմբեր 27-ին, կաթողիկոսական ընտրության ժամանակ երեք թեկնածուներից մեկն էր (սակայն ինչպես այն ժամանակ էր բոլորիս հայտնի, առավել ևս այսօր՝ «գումարը հաղթեց արդարությանը» սկզբունքով, եղավ այն ինչ եղավ), եղել ազատագրական շարժման առաջամարտիկներից․․․ ․․․ ես չէ որ պիտի պատմեն Ձեզ Ձեր կենսագրություը․․․  այսօր ստիպված է փնտրել «ապաստարան» արտերկրում և սպասել վիրահատության իր հերթին, քանզի ո՛չ Մայր Աթոռը, ո՛չ «հզոր» պատրիարքությունները, ո՛չ Հայ Եկեղեցու մյուս «քաջարի» գահակալը չեն կարողանում կազմակերպել Ձեր պատշաճ բուժումը։ Իրավիճակը, իհարկե, ինձ շատ ծանոթ է․․․

Եվ մինչ Դուք ստիպված եք պայքարել Ձեր կենսական անհրաժեշտությունների համար, Հայ Եկեղեցու այսպես կոչված վարչատնտեսական-հոգևոր-բարոյական-ծիսական-դավանական-բոլոր հարցերի ղեկավարը՝ «առաջինն ի մէջս հավասարների», վայրկյան անգամ չկորցնելով, սարեր ու ձորեր շուռ տալով, իր մարսողական ուղու խոռոչավոր օրգանի ցավը կամ ատամների փայլեցումն ու սպիտակեցումը անմիջապես կազմակերպում է արտերկրում՝ չխնայելով ոչ մի ջանք, եռանդ ու նույնիսկ ամենախոշոր ֆինանսական ծախսերը։ Եվ այդ ամենից հետո վերադառնալով իր բնականոն ընթացքին՝ անթեղված երկպսակով շարունակում է քարոզել եղբայրասիրություն, սեր, միաբանություն ու հոգատարություն։ Սա ոչ միայն ցինիկ ծաղր է, այլև բարոյական սնանկության ամենավառ ու խայտառակ վկայություն։

Ամաչում եմ այն անձանց համար՝ աշխարհիկ թե հոգևորական, ովքեր միայն Ձեր անվան ու հեղինակության շնորհիվ կարողացան հասնել բազմաթիվ բարձրունքների։ Անմոռանալի է այն ժամանակահատվածը, երբ ես Սյունյաց Թեմի փոխառաջնորդ էի, ապա՝ Առաջնորդական տեղապահ և իմ Շուշիի Առաջնորդարան ամեն անգամ այցելության ժամանակ, երբ երկար զրույցներ էինք ունենում (օրեր էլ լինում, որ զրույցով այնքան էինք տարվում, որ լուսացնում էիք մինչև առավոտյան ժամերգության զանգերը) բազմիցս ականատես ու ականջալուր եմ եղել, թե ինչպես էին տարբեր մարդիկ՝ բազմազան խնդիրներով ու կարիքներով, դիմում Ձեզ։ Իսկ Դուք նրանց հոգսերը դարձնում էիք Ձեր սեփականը՝ անսպառ նվիրվածությամբ փորձելով լուծել դրանք։ Շատերը հենց Ձեր միջնորդությամբ և աջակցության շնորհիվ ոչ միայն կայացան կյանքում, այլև այսօր նույնիսկ «օլիգարխի» տիտղոս են կրում։

 

Ամաչում եմ նաև Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց չորս Թեմերի և առաջնորդների համար, քանի որ ասեցիք․ «․․․հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում․․․»՝ ի մասնավորի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմերի համար։ Ինչպե՞ս է հնարավոր, որ երկուուկես տարի Ձեր համեստ բնակարանի վարձը հոգում է Ձեր լուսահոգի ընկերոջ որդին, մինչդեռ Թեմերը և նրանց կառույցները անտարբեր դիտում են, ուրեմն, պարզապես, այդ տղայի «ոտքի եղունգը չարժեն»՝ ինչպես կասեր ժողովուրդը։ Սա ոչ միայն անտեսում է Ձեր վաստակը, այլև բացահայտ արհամարհանք է նախկին, նակա ու ապագայի ցանկացած հգևորականի հանդեպ։

Եվ սա այն դեպքում, երբ Արեւմտյան Թեմի Կապիտալի Ֆոնդը 2024 թվականին IRS-ի պաշտոնական փաստաթղթերով հաշվառել է ավելի քան 71 միլիոն դոլար զուտ ակտիվներ, իսկ վնասը կազմել է 28 հազար դոլար։ Այսքանից հետո, եթե չեն կարողանում հոգալ մեկ վատառողջ ու վաստակածատ եպիսկոպոսի տան վարձը, ապա նրանց «հոգևոր պատասխանատվության» մասին խոսելը պարզապես անպատշաճ կատակ է։

Սրբազան Հա՛յր, վերոնշյալ Ձեր տեսանյութում դիտելուց հետո, դուք ամաչելու ոչինչ չունեք, բակց ես ամաչում եմ ու վերստին համոզվեցի, այս ամենը, ոչ միայն անհատական ցավ է, այլև Հայ Եկեղեցու խորը ճգնաժամի արտացոլում։ Երբ եկեղեցական կառավարիչները կորցրել են խղճի, ամոթի և պատասխանատվության զգացումը, իսկ հավատի քարոզը վերածվել է մերկ ձևականության։ Ձեր վիճակը ցավալի վկայությունն է այն դաժան ճշմարտության, որ Հայ Եկեղեցին դադարել է լինել հոգատար իր զավակների հանդեպ և վերածվել է հաշվենկատ կառույցի, որտեղ փողն ու ցուցադրական շքեղությունը գերակայում են հոգևոր արժեհամակարգին։ Սակայն այս ամենի մեջ Դուք մնում եք տոկունության օրինակ։

Աղոթում եմ, Ձեր շուտափույթ ապաքինման համար, իսկ Ձեր սիրտը՝ թող, բառիս բուն ու փոխաբերական իմաստով, նոր ուժով ու նոր կյանքով շարունակի բաբախել։

 

Անսուտ սիրով և որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն։

 

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

 

 

Marzernews-1

Tags Պարգև Սրբազան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Calendar
August 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« July
September »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am