ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք 3 ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում եւ բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն»,-գրել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը խնդրել է նման խնդիրների դեպքում գրել իրեն կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
«Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,-եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
0 Comments