Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for August 11, 2024

Calendar
August 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
« July
September »

Երեւանում բախվել են բեռանատարն ու ավտոբուսը (լուսանկարներ)

Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետեւ կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային եւ կողաշրջվել։

Ըստ նախնական տվյալների՝ 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից։

  • 12:18 / 11 August 2024

Հիասթափված եմ, բայց ամենից շատ հիասթափեցրել եմ. ըմբիշ Արսեն Հարությունյան

«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաեւ վստահ եմ, որ լավագույնը դեռ առջեւում է»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը  պարտվել էր քառորդ եզրափակչի գոտեմարտում։

«Գիտեմ՝ ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ, ցավոք, չկարողացա նրանց հույսերը արդարացնել։

Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով, բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։

Աստված առաջ, ամեն բան առջեւում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»,- գրել է Արսեն Հարությունյանը։

  • 12:10 / 11 August 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am