«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաեւ վստահ եմ, որ լավագույնը դեռ առջեւում է»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվել էր քառորդ եզրափակչի գոտեմարտում։
«Գիտեմ՝ ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ, ցավոք, չկարողացա նրանց հույսերը արդարացնել։
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով, բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։
Աստված առաջ, ամեն բան առջեւում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»,- գրել է Արսեն Հարությունյանը։
0 Comments