Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչեւ փետրվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային եւ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետեւանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների եւ «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց եւ 266 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
0 Comments