Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գաբրիելյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։
ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է։ Միաժամանակ, ԲԴԽ-ն կասեցրել է դատավորի լիազորությունները՝ մինչեւ քրեական վարույթի ավարտը։
Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ․ կալանավորվել են նաեւ նրա ընկերն ու կաշառք տվողը։
0 Comments