2026 թ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Պարզվում է, որ քաղաքացիներից շատերը չունեն նույնականացման քարտեր ու էլեկտրոնային ստորագրություն, առանց որոնց հնարավոր չի պայմանագրերը կնքել։
«Չնայած 1 տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով»,-ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարությունը առաջարկում է այն ուժի մեջ թողնել կամավոր սկզբունքով․ քաղաքացիները կարող են պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առանց դրա։ Օրենքի կիրարկումը կհետաձգվի 1 տարով։
Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվեց։ Խորհրդարանում երկրորդ ընթերցման քվեարկությունը կանցկացվի 3 ժամ անց։
0 Comments