Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

«Սա ինձ համար զուտ պաշտոն չէ, այլ անմնացորդ նվիրում ու ծառայություն ի նպաստ Մեղրի համայնքի զարգացման»․ Սերգո Գալստյան (ֆոտոշարք)
22:46 / 10 November 2026
Սյունիքի բնակավայրերի տարբերվող պայմաններն ու կարիքները պահանջում են  տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշումներ․ Ռոբերտ Ղուկասյան
13:57 / 10 November 2026
Կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, արձանագրվել է նրա կենսաբանական մահը
12:36 / 10 November 2026
Թաղման նպաստի կարգը չի փոխվի
12:12 / 10 November 2026
Կայուն եւ զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է. Դավիթ Խուդաթյան
12:06 / 10 November 2026
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
12:00 / 10 November 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
11:53 / 10 November 2026
Նիկոլ Փաշինյանը չի հասցնում
11:13 / 07 November 2026
Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
11:04 / 07 November 2026
Առաջին աշխատանքային հանդիպումը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ
19:04 / 02 November 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերին
17:00 / 02 November 2026
ԹՐԻՓՓ-ի երթուղին հայտնի է
14:03 / 02 November 2026
Կառավարությունը նախատեսում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը
13:53 / 02 November 2026
Մինչեւ 200 հազար դրամ ստացող 350 հազար աշխատողներ 2027 թ.-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
16:50 / 29 October 2026
Կոտայքի մարզը նոր մարզպետ ունի
16:41 / 29 October 2026
Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական սցենարները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
16:19 / 29 October 2026
Կոմունալ տնտեսության շենքից՝ հյուրանոց․ «Հրապարակ»
09:17 / 13 October 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Day newsfeed
ՔՊ ցուցակի հավակնորդների թիվը նվազել է մինչև 274–ի. news.am
Politics 19:06 / 10 February 2026

Նախորդ ընտրությունների ժամանակ ՔՊ–ի նախընտրական ցուցակը կազմել է կուսակցության վարչությունը, իսկ այսօր նաեւ օրենքի պահանջ կա բոլոր կուսակցությունների համար, որ թեկնածուների ցանկը հաստատում է համաժողովը, ըստ այդմ մենք մեր ներսում կազմակերպում ենք շատ բաց, թափանցիկ, վարկանիշային քվեարկություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

«Այսինքն ունենք առաջադրված թեկնածուներ, 388 թեկնածու առաջադրվել էր նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, վարչությունը իրենց բոլորին անհատապես լսեց, ի լուր բոլորի եւ տեսան ինչպես դա տեղի ունեցավ, արդյունքում հաստատեց 288 թեկնածու։ 100 թեկնածու չգրանցվեց, այդ թվում եղան ինքնաբացարկներ, ինքնաբացարկները նաեւ շարունակվեցին եւ այս պահին մեր ցուցակում 274 մարդ է։

Փետրվարի 13-15-ը ՔՊ կենտրոնական գրասենյակում կազմակերպվելու է ընտրություն, որը ուղիղ տեսանկարահանվելու է, հասանելի է լինելու, բոլորս նայելու ենք։

Մենք ունենք ընտրության կարգ, որը մշակվել է, թեկնածուները ծանոթ են այդ կարգին։ Այդ կարգը քննարկվել է, թեկնածուները ազատ են եղել հարցեր բարձրաձայնելու, առաջարկները լսելի են եղել»,-ասաց Մանավազյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցելու են շուրջ 1100 պատվիրակներ, որոնց թվում են տարածքային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, համայնքի ղեկավարներ, պատգամավորներ, նախարարներ, կառավարության մարմինների ղեկավարներ եւ այլն։

Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների, թեկնածուների մեջ կան երգիչներ, երգչուհիներ, դերասաններ եւ նաեւ մտահոգություն կա կուսակցականների կողմից, որ Փաշինյանը նրանց ավելի շատ նախընտրություն է տալիս, ցանկանում է տեսնել բարձր հորիզոնականներում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Կհրապարակվի, կտեսնեք ցանկը, որեւէ օտար, անծանոթ մարդ չկա։ Ես չեմ հասկանում՝ այդ արտոնության պահը որտեղ է, երբ մեր կուսակցությունը այսօր ամենաթափանցիկ քարոզարշավն է իրականացնում։ Այս փուլում քարոզարշավը իրականացնում են բացառապես իրենց սոցիալական էջերում, որեւէ այլ տեղ արգելված է քարոզչություն անել։

Կուսակցականը գալու է քվեարկության, իր նախընտրած առաջին ցանկալի 50 թեկնածուի քվեարկությունն իրականացնելու, ինչը ենթադրում է, որ ոչ մի առավելություն որեւէ մեկը չունի։ Դա լինելու է յուրաքանչյուրի ընտրությունը, ձեւավորվելու է վարկանիշային քվեարկություն, այսինքն աղյուսակը հերթով կլինի եւ հաշվիչ հանձնաժողովը կներկայացնի այն մեզ բոլորիս եւ դա տեսանելի կլինի հենց այդ պահին»,– ընդգծեց նա։

Հարցին՝ առաջին 50 թեկնածուներին ընտրելուց հետո ի՞նչ է լինելու հաջորդ փուլում, Մանավազյանն արձագանքեց. «Դեռ վարչության քննարկման դաշտում է հաջորդ կազմակերպչական մասը։ Մարտի 27-28-ին լինելու է էլի ընտրություն, իսկ այդ ընթացքում արդեն քարոզարշավ տեղի է ունենալու հենց առաջին 50 ընտրված թեկնածուների համար, նրանք քարոզարշավ են իրականացնելու, եւ օրինակ հնարավոր է 50-րդ համարը զբաղեցրած թեկնածուն, քարոզարշավի ընթացքում լինի 10-րդ համար կամ երրորդ համար, երկրորդ համար։

Ընտրություններից հետո վարչությունը նիստի կդնի հարցը եւ կքննարկվի ամբողջ ցուցակը վերջնական ամփոփելու եւ կազմելու համար։ Դրանից հետո ապրիլի 4-ին մեծ համագումարն է լինելու, համաժողովն է լինելու, այդ ժամանակ կներկայացնենք հաստատմանը ցուցակը եւ կներկայացնենք հանրությանը»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ական որոշ պատգամավորներ թեկնածուների մեջ չեն, այդ թվում Հայկ Սարգսյանը, Ջուլիետա Ազարյանը, Ցիրունյանը, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Վարչությունն է որոշում, վարչությունը կոլեկտիվ մարմին է եւ կոլեկտիվ որոշման արդյունքում ենք եկել նման որոշումների»։

Մանավազյանը նշեց, որ թեկնածուների մեջ կան նաեւ նոր դեմքեր, եւ ընտրություններում կերեւան՝ նրանք կլինեն ցուցակում, թե ոչ։

Marzernews-1

Tags ՔՊ Արուսյակ Մանավազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
12:00 / 10 November 2026
Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
11:04 / 07 November 2026
Կառավարությունը նախատեսում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը
13:53 / 02 November 2026
Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական սցենարները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
16:19 / 29 October 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
Calendar
February 2026
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
« January
March »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am