Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հոկտեմբերի վերջը կերկարաձգի արտադրողների համար դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Այժմ սահմանափակումը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։
Էմբարգոյի երկարաձգումն անհրաժեշտ է ներքին շուկան վառելիքով ապահովելու համար, պարբերականին հայտնել է զրուցակիցներից մեկը։ Փորձագետների գնահատմամբ՝ լրացուցիչ պատճառ է դարձել ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) պլանային վերանորոգումների մի մասը աշնանը տեղափոխելն ու դիզելային վառելիքի պաշարները համալրելու անհրաժեշտությունը։
Այս մասին խորհրդակցության ժամանակ ասել է փոխվարչապետ Նովակը և հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին շարունակել ներքին շուկայի մոնիթորինգը, ուժեղացնել լիցքավորման ենթակառուցվածքների վիճակի վերլուծությունն ու վերահսկողությունը փոքր մեծածախ գնագոյացման նկատմամբ։
0 Comments