Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
Social 10:38 / 16 May 2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների եւ երիտասարդների օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ ուսանողներ եւ երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երեւանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է այն բանաձեւը, որով Հայաստանը կանգուն է մինչ օրս. պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, եւ մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը։

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ եւ կազմարար միավորն է։ Ժառանգելով այդ մտադրությունը եւ նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր եւս որդեգրել է կրթության միջոցով սեփական քաղաքացիների հզորացման հետեւողական քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ կիրթ եւ կարողունակ քաղաքացին հզորացնում է պետությունը եւ նպաստում վերջինիս առջեւ դրված առաջնահերթ նպատակների իրականացմանը։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման ճանապարհին արդեն իսկ շատ բան է արվել, եւ այդ փոփոխությունները ոչ թե մակերեսային են, այլ համակարգային։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ մեկ շրջանակի մեջ է միավորել ակադեմիական եւ գիտահետազոտական համակարգերի կառավարումը։

Ընթացիկ բարեփոխումները մեզ մոտեցնում են նաեւ ավելի ներառական եւ ավելի հասանելի կրթական համակարգի, որտեղ, շնորհիվ նոր կրթաթոշակային քաղաքականության, բավարար առաջադիմությամբ ուսանողը միջոցների բացակայության պատճառով դուրս չի մնա կրթական գործընթացից։

Վերջիվերջո, այս փոփոխությունները բերում են սովորողներին ավելի ճկուն կրթական համակարգ՝ թույլ տալով հարստացնել իրենց կրթական ուղին Հայաստանի ներսում եւ դրանից դուրս ակադեմիական շարժունության, կրեդիտների կուտակման եւ միկրոորակավորումների ձեռքբերման գործուն մեխանիզմներով։

Բարձրագույն կրթության բովանդակությանը զուգահեռ՝ փոխվում է նաեւ բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» նախագծի, որն արդեն առաջին փուլում՝ 2030 թվականին, հնարավորություն կընձեռի ուսանողներին սովորելու առաջատար սարքավորումներով վերազինված ընդարձակ տեխնոլոգիական կլաստերում եւ օգտվելու տարածքում տեղակայված ակադեմիական եւ մշակութային ենթակառուցվածքներից, մինչեւ 3600  ուսանողի հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններից։

Ներկայիս ուսանողների մի մասը կհասցնի սովորել այդ միջավայրում, իսկ լավագույնները կդասավանդեն եւ հետազոտություններ կիրականացնեն այնտեղ։

Պետական աջակցությամբ ստեղծվել եւ գործունեություն են ծավալում 13 երիտասարդական կենտրոններ, մինչեւ 2026 թվականի տարեվերջ կվերազինվեն եւ կվերագործարկվեն եւս 6 երիտասարդական կենտրոններ, որոնց առաքելությունն է՝ դառնալ ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման եւ ստեղծագործ մտքի խթանման կարեւոր հարթակներ:

Որակյալ ենթակառուցվածքների, առաջատար կրթական ծրագրերի, միջազգային համատեղ լաբորատորիաների, երիտասարդական միջավայրերի ստեղծումն այն կայուն հիմքն է, որն ուսանողին ու երիտասարդին մղում է ապրելու եւ արարելու Հայաստանի Հանրապետությունում՝ զգալով պետությունը որպես հենարան»,-նշվում է հայտարարության մեջ:

Marzernews-1

Tags ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Calendar
May 2026
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« April
June »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am