«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ներկայացրեց ամենամյա՝ հինգերորդ, 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։
Հաշվետվությունն ներկայացնում է ընկերության կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվեց մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի խոսքով կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ, այլ շարունակական ճանապարհ, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները։/
«Հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին», — նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է` Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։
Ընկերությունը մշակել է նաև 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին և GISTM-ի պահանջներին համապատասխան։
Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները։
0 Comments