Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձակվեց։ Վերջինիս նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը 2025թ․ ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ, ինչը բավարարվել էր։ faceboxtelegram
Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու եւ միայն Սահամադրությանը եւ օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։
Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էր ս/թ մայիսի 1-ին։
0 Մեկնաբանություն