Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 5-ին, , Երեւանի ժամանակով 14:00-ին: Այս մասին տեղեկացնում է News.am –ը՝ վկայակոչելով պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
0 Մեկնաբանություն