Արմավիրի պարեկների հակաթմրանյութային գործունեությունը
Փետրվարի 18-ին Մուսալեռ գյուղի տարածքում ծառայող Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդն ու ուղեւորը դրսեւորել են կասկածելի վարքագիծ: Թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով գիշերվա 3.30-ին նրանք ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբԷջմիածնի բնակիչ 31-ամյա ուղեւորի մոտ հայտնաբերվել է հոգեմետ 10 հաբ: Ըստ նրա` հայտնաբերվածն իրենն է: Մյուս ուղեւորի` մայրաքաղաքի 30-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է մոխացած հետքերով կաթուցիչ:
Էջմիածնի Արարատյան փողոցում պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ուղեւորի՝ Արտիմետ գյուղի 21-ամյա բնակչի կասկածելի վարքագիծը տեսնելով`տեղափոխելեն Վաղարշապատի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ ու դանակ:Ըստ նրա` մարիխուանան իրենն է, հումքն էլ ինքն է հավաքել` կանեփի վայրաճ թփերից:
Եվս մեկ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա Արմավիրի պարեկները կանգնեցրել են փետրվարի 23-ին` Էջմիածնի Չարենցի փողոցում: Ուղեւորի վարքը կասկածելի էր, եւնա նույնպես տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է քաղել ու թմրանյութ պատրաստել` անձամբ օգտագործելու համար:
Փետրվարի 16-ին Էջմիածնի Կամոյի փողոցում պարեկները մոտեցել են մի երիտասարդի, որի վարքագիծը կասկածելի էր: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով երկու կաթուցիչ եւ մեկ փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով: Ըստ նրա` մարիխուանան իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել վայրաճ թփերից` անձամբ օգտագործելու համար:
Նույն օրը Էջմիածնի Մաշտոցի փողոցում Արմավիրի պարեկները կանգնեցրել են մի «Մերսեդես», որի վարորդի վարքագիծը նույնպես կասկածելի էր:
Վաղարշապատի բաժնում Ապարան քաղաքի 27-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա`թմրանյութն անձնական օգտագործման համար էր:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Արմավիրի պարեկների հետ համատեղ: Փետրվարի 28-ին, ժամը 22.15-ին, թմրամիջոց ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանները Մուսալեռ գյուղում ձերբակալեցին մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդու եւ, իր վարած «Պեժո» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` բյուրեղանման զանգվածով:Նա հայտնել է, թե կրիստալը գտել է ճանապարհին եւ պահել անձնական օգտագործման համար:
«Պեժոն» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Բոլոր դեպքերով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Վարչապետը հարգել է զոհերի հիշատակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա եւ նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երեւանի Ազատության հրապարակում եւ երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչի հետեւանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: