«Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «Ո՛չ օրվա խորհուրդն են հարգում, ո՛չ էլ Ծիծեռնակաբերդը։ Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»,-գրել է Չախոյանը։
Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բեւռի» անդամները սանձարձակ վարք են դրսեւորել:
Հաշվի չառնելով օրվա խորհուրդը եւ վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:
Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից:
Ըստ news.am-ի՝ անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով Աննա Հակոբյանին, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ, որտեղ Մեծ Հայքի քարտեզն էր:
Աննա Հակոբյանը ծաղիկները ձեռքին, թիկնապահներով եւ ոստիկաններով շրջապատված, լուռ կանգնած ժպտում էր: Տեւական ժամանակ նրան չէր հաջողվում մոտենալ եւ ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։ Ի վերջո թիկնապահները կարողացան մի քանի վայրկյանով միջանցք բացել, Աննա Հակոբյանը արագ հուշահամալիրի մոտ դրեց ծաղիկներն ու հեռացավ՝ թիկնապահներով շրջապատված։
Լրագրողների հարցերին նա չպատասխանեց։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն