Հայաստանի տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ արեւմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ի ցերեկը կնվազի եւս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երեւանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
0 Մեկնաբանություն