Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

«Ոչ մի վատ բան չասեք իրեն»․ Տեր Արամը՝ հավատացյալներին (տեսանյութ)
14:29 / 26 հոկտեմբերի 2025
«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու» գոռացող քաղաքացու բերանը  ոստիկանները փակեցին (տեսանյութ)
11:38 / 26 հոկտեմբերի 2025
Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․ տեղում աշխատում է marzer.am-ի թողարկիչ խմբագիրը
11:08 / 26 հոկտեմբերի 2025
Մեր փրկիչը․ ինչպես են Հովհաննավանքում դիմավորել Փաշինյանին (տեսանյութ)
11:05 / 26 հոկտեմբերի 2025
Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցում Էջմիածնում (տեսանյութ)
10:52 / 26 հոկտեմբերի 2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ եղած հոգևորականի մատուցած պատարագին. aravot.am .ՈՒՂԻՂ
10:40 / 26 հոկտեմբերի 2025
Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 հոկտեմբերի 2025
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան (տեսանյութ)
09:56 / 26 հոկտեմբերի 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 հոկտեմբերի 2025
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ԹԱԴԵՆ ԽՈՍԵՑ
20:09 / 01 հոկտեմբերի 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 սեպտեմբերի 2025
Հայաստանի մանկատներում 366 անչափահաս է ապրում
13:10 / 08 սեպտեմբերի 2025
Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին
12:56 / 08 սեպտեմբերի 2025
Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին
11:15 / 27 օգոստոսի 2025
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կալանքը երկարաձգվեց․ դատական նիստը՝ ֆոտոշարքով
17:31 / 13 օգոստոսի 2025
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
17:58 / 11 օգոստոսի 2025
Հայտնի է Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի դատական առաջին նիստի օրը
16:50 / 09 օգոստոսի 2025
Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. armenpress.am
13:45 / 06 օգոստոսի 2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձանցից մեկը պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալ է
11:05 / 05 օգոստոսի 2025
Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները
10:40 / 05 օգոստոսի 2025
Սյունիքում պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:52 / 25 հուլիսի 2025
Օրվա լրահոսը
Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը
Մարզեր 18:19 / 08 դեկտեմբերի 2024

Դեկտեմբերի 1-ին ավարտվեց  «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» յոթամսյա միջազգային ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր շահառու են եղել  ՀՀ սահմանամերձ մարզերից  և ԱՊՀ երկրներից հայ և այլազգի շուրջ 350 երիտասարդ (առաջնային և երկրորդային միասին):

Ծրագրի առաջին փուլում ՀՀ մարզերից (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի) 16-30 տարեկան շուրջ 120 և ԱՊՀ երկրներից  շուրջ 40 երիտասարդ մասնակցել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ առցանց դասընթացների,  հաղորդակից դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  Առցանց դասընթացներից հետո ծրագրի շահառու երիտասարդներն ուսումնասիրել են իրենց տարածաշրջաններում թվային միջավայրում առավել հաճախ հանդիպող կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների դեպքերը և պատրաստել զեկույց-հոդվածներ:

Լավագույն  զեկույցները ներկայացվել են «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհացնագործությունները երիտասարդների դիտարկմամբ»  առկա-առցանց ձևաչափով կազմակերպված միջազգային երիտասարդական մեդիա կոնֆերանսին, որի շրջանակում ՀՀ սահմանամերձ մարզերից և ԱՊՀ երկրներից մասնակից երիտասարդները բարձրաձայնել են իրենց կամ իրենց հարազատների, հասակակիցների ու ընկերների հետ պատահած կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների տարբեր դեպքեր, քննարկել դրանցից պաշտպանվելու հնարավոր տարբերակները, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով՝ ձգտելով նպաստել կիբեռհանցագործությունների զոհերի թվի կրճատմանը ՀՀ մարզերում, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություններում: Կոնֆերանսին ներկայացված հոդվածները տեղ են գտել ծրագրի շրջանակում ստեղծված առցանց հարթակում և տեղեկատվական տեսաֆիլմում:

«Կոնֆերանսին ներկայացված հոդվածների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ԱՊՀ տարբեր երկրներում ամենից տարածված կիբեռհացնագործություններն ու մեդիամանիպուլյացիաները ֆինանսական բնույթի են, կային նաև կրկնվող, իրար նման պատմություններ, ինչը վկայում այն մասին, որ ԱՊՀ երկրներում և ՀՀ սահամանամերձ մարզերում թվային միջավայրում հաճախ են պատահում բնույթով իրար շատ մոտ կամ միանման կիբեռհանցագործություններ ու մեդիամանիպուլյացիաների դեպքեր, ուստի ճիշտ է ասված, որ կիբեռհանցագործությունը սահմաններ չունի»,- նշում է ծրագիրն իրականացնող «ԿԱՄՔ» ՀԿ-ի նախագահ Նազելի Ավագյանն ու հավելում.«Այս առումով, կարևոր է դառնում տարբեր երկրների՝ ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ հասարակությունների միջև ակտիվ համագործակցությունը, քանզի լսելով մեկս մյուսի պատմությունները՝ դառնում ենք ավելի իրազեկ և հետևաբար ավելի պաշտպանված թվային միջավայրում հանդիպող տարբեր խարդախություններից»

Ծրագրի երկրորդ փուլում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում անց է կացվել «Մեդիագրագետ ուսանող»  եռօրյա ամառային ճամբար, որին ներգրավվել և մեդիագրագիտության ուղղությամբ կարողությունները զարգացրել են  ՀՀ սահմանամերձ մարզերից ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտած  լավագույն 30 երիտասարդները: Ճամբարի ընթացքում նրանք խորացրել են առցանց ստացած գիտելիքներն ու հմտությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել վերոնշյալ թեմաներով ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, տեղեկատվական արշավներ վարելու հմտություններ՝ վերապատրաստվելով որպես մեդիագրագիտության մարզային առաջնորդներ: Ճամբարի ավարտին տեղի  է ունեցել «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջմարզային խաղ-մրցույթ՝ բռեյն-ռինգ, որի ընթացքում ճամբարական երիտասարդներն, ըստ  մարզերի կամզավորելով թիմեր, մրցել են միմյանց հետ՝ ամփոփելով-ամրապնդնելով ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները: Լարված ու թեժ պայքարում «Մեդիամարտում» հաղթել է Լոռին ներկայացնող թիմը:

Եռօրյա ճամբարը հագեցած էր նաև Ստեփանավանի պատմամշակութային եւ տեսարաժան վայրեր այցելություններով, Լոռվա մարագարիտ համարվող Ստեփանավանի բնության  գողտրիկ անկյունները բացահայտելով, իսկ երեկոները՝ խարույկի շուրջ զրույցներով, երգ ու պարով, ինչն էլ նպաստեց Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների միջև ընկերության հաստատմանն ու ակտիվ համագործակցությանը,  երիտասարդների հետաքրքիր և բովանդակալից ժամանցի կազմակերպմանը:

Ծրագրի երրորդ փուլում ճամբարական երիտասարդները, որպես  մեդիագրագիտության մարզային առաջնորդներ, վերադառնալով սահմանամերձ  մարզեր, իրենց կրթօջախներում անց են կացրել մեդիագրագիտության տեղեկատվական արշավներ, սեմինար-հանդիպումներ՝ ստացած գիտելիքները տարածելով ծրագրի շահառու սահմանամերձ մարզերի երիտասարդների շրջանում: Ծրագրի այս փուլին ներգրավել է շուրջ 200   երիտասարդ՝ հիմնականում ծրագրի շահառու մարզերի բուհերի, քոլեջների ուսանողներ, ինչպես նաև դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, որոնք էլ մեդիագրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ ստացած գիտելիքներին հաղորդակից կդարձնեն իրենց ընտանիքների անդամներին, ընկեր-բարեկամներին՝ այդ կերպ նպաստելով ծրագրի թիրախ մարզերի բնակչության շրջանում մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի կիբեռհանցագործությունների ենթարկման մակարդակը ՀՀ սահմանամերձ մարզերում:

Marzernews-1

Թեգեր` «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ԿԳՄՍ ԱՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Կանխվել է մազութի հոսքը Ողջի գետ․ կիրականացվի գետի ջրի որակի նախնական գնահատում
12:47 / 17 հուլիսի 2025
Գազ չի լինելու Կապանի, Երեւանի, Տաշիրի, Ճամբարակի մի քանի թաղամասերում
18:18 / 03 հուլիսի 2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով
16:08 / 02 հուլիսի 2025
Բուսածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը աճել է
15:26 / 02 հուլիսի 2025
Փաշինյանը գիշերել է Գորիսում ու Մեղրիում. զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ ունենք (տեսանյութ)
14:39 / 26 հունիսի 2025
Գրքի փառատոններ՝ Սյունիքի ու Շիրակի մարզերում
14:45 / 20 հունիսի 2025
Իջեւանի քաղաքային զբոսայգում 3 հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանը բավարարել է
09:58 / 17 հունիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am